Շղթա Ջանի Ռոդարի

Շղթա                            Ջանի Ռոդարի

Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:»

Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:

Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճոճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

Առաջադրանք

Ինչո՞ւ էր ամաչում ու տխրում շղթան։

Շղթան ամաչում էր և տխրում,քանի որ իրեն ոչ ոք չի սիրում

Գրի՛ր գովեստի խոսքեր շղթային, այնպես արա, որ շղթան իրեն պիտանի զգա:

Ապրես, որ դու վերածվեցիր ճոճանակի։ Քո շնորհիվ բոլոր երեխաները ուրախացան։